19.09.2013|
13:58
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները սեպտեմբերի 23-ին կհանդիպեն Սոչիում: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ղեկավարները կքննարկեն դաշնակցային համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերը բարելավելու հարցերը, ռազմաօդային ուժեր ստեղծելու հնարավորությունը: